
Ղազախստանում հայտարարել են, որ չեն դադարեցրել նավթի և գազի արտադրությունը

Ղազախստանի տարածքում նավթի եւ գազի արտադրությունը չի դադարեցվել եւ նախատեսված ռեժիմով է ընթանում հանրապետության բոլոր գործարաններում: Հանույթի նվազում է տեղի ունեցել սոսկ Թենգիզի հանքավայրում, այն արդեն նորմալացել է, հայտարարել են «Խաբար-24» հեռուստաալիքի եթերում՝ վկայակոչելով Ղազախստանի է ներգետիկայի նախարար Մագզում Միրզագալիեւին։ «Ղազախստանում չեն դադարեցրել նավթի եւ գազի արդյունահանումը:
Նվազում է տեղի ունեցել սոսկ Թենգիզի հանքավայրում: Էներգետիկայի նախարարության ղեկավար Մագզում Միրզագալիեւը դա կապում է արտադրանքի արտահանման սահմանափակման հետ: Ինչպես հայտնել է նախարարը, նախատեսված ռեժիմով են աշխատում հանրապետության բոլոր երեք նավթավերամշակման գործարանները»,- ասել է հաղորդավարը՝ վկայակոչելով էԷներգետիկայի նախարարության ղեկավարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: