Բաժիններ՝

Չունցինում պայթյուն է տեղի ունեցել

Հունվարի 7-ին պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի հարավ արեւմուտքի Չունցինի մունիցիպալիտետի ճաշարանի շենքում: Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, շուրջ 20 մարդ մնացել է փլվածքների տակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Ուլանի քաղաքային շրջանում: Տեղական ժամանակով մոտավորապես 12:10-ին (Երեւանի ժամանակով 08:10-ին) ճաշարանի շենքը փլվել է: Հեռուստատեսության տվյալներով, ենթադրաբար, միջադեպի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը: Տեղում աշխատում են փրկարարները եւ հրշեջները: Պայթյունի ստույգ պատճառը եւ փլվածքների տակ մնացած մարդկանց քանակը պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31