
Ղազախստանի Ատիրաու քաղաքում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 104 մարդ

Ղազախստանի Ատիրաու քաղաքում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 104 մարդ, տուժել է 35 ոստիկան: Այս մասին հայտնել է «Խաբար 24» հեռուստաալիքը, հղում անելով տեղական իշխանությանը:
«Տեղական իշխանությունների տվյալներով ՝ ձերբակալվել է անկարգությունների 104 մասնակից, վնասվել է 7 ոստիկանական մեքենա, 35 աշխատակից վիրավորվել է ։ Չորս մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից մեկը ծանր վիճակում է», – հայտնում է «Խաբար 24» հեռուստաալիքը: