
Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնել է սահմանադրական կարգը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:
Հունվարի 7-ին այդ մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները: «Սկսվել է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված է երկրի բոքոր տարածաշրջաններում:
Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել է Տոկաեւը: Նիստում նաեւ զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժայն կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար:
Այդ զորակազմը ժամանել է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության եւ պահպանության ապահովման գործողությունների համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում: Ղազախստանի նախագահը նաեւ երկրի իրադրության հետագա կայունացման մի շարք կարգադրություններ է արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: