
Ղազախստանում հայտարարել են, որ ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահները մարտական գործողությունների չեն մասնակցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին: ՀԱՊԿ խաղաղապահները պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը:
«Ներգրավվել է ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտը: Առաքելությունը խաղաղապահ բնույթ ունի: ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցում, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- ասել է Աբաևը՝ հավելելով, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրականացնելու են պետական օբյեկտների պահպանությունը: