
Ռումինիան հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայիև Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը

Ռումինիան հավանություն էտալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը: Այդ մասին մարտի 1-ին Twitter-ում հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
«Ռումինիան լիովին հավանություն է տալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը,- գրել է նա:- Եվրամիության այդ գործընկերների տեղը եվրոպական ընտանիքում է, եւ Ռումինիան հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի դա իրականություն դառնա»:
Փետրվարի 28-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հայտ «արագացված ընթացակարգով» Եվրամիություն երկրի ընդունման համար: Եվրամիութանն Ուկրաինայի շուտափույթ անդամակցության օգտին են հանդես եկել Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Էստոնիայի ղեկավարները, որոնք իրենց դիրքորոշումն են շարադրել բաց նամակում, որը փետրվարի 28-ին հրապարակվել է Լեհաստանի ղեկավարի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: