Բաժիններ՝

Կրեմլից հայտնել են, որ ՌԴ-ն Զելենսկիին համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ

Կրեմլից հայտնել են, որ իրենք Վլադիմիր Զելենսկիին համարում են Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Այո, սա Ուկրաինայի նախագահն է»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը շարունակում է Զելենսկիին համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը «կարող է զենքը վայր դնելու հրաման տալ, և այդ ժամանակ զոհեր չեն լինի»։

Նա նշել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլից հետո դեռևս չեն պլանավորվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների շփումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031