Սենատորները խնդրում են «ժամանակավոր պաշտպանված անձանց» կարգավիճակ տրամադրել ուկրաինացիներին
Ամերիկացի սանատորները դիմել են ԱՄՆ-ի վարչակազմին՝ ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին «ժամանակավոր պաշտպանված անձանց» կարգավիճակ տրամադրելու կոչով: Փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման լույսով մենք վարչակազմին խնդրում ենք անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այն բանի ապահովման համար, որպեսզի Ուկրաինայի այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում, հարկադրված չլինեն վերադառնալու Ուկրաինա»,- ասված է նամակում, որը սենատորները հղել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:
Դիմումի տակ իրենց ստորագրություններն են դրել 39 օրենսդիրներ: «Ժամանակավոր պաշտպանված անձանց» կարգավիճակը ենթադրում է այս կամ այն երկրի քաղաքացուն ԱՄՆ-ում աշխատանքի եւ ժամանակավոր կեցության վկայագրի թույլտվության տրամադրում: Այնուամենայնիվ այն չի նախատեսում հետագայում գրին-քարտի ստացում, այսինքն՝ մշտական բնակության իրավունք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: