Բաժիններ՝

ԵՄ-ում կփորձեն Չինաստանի հետ հակասությունները հարթել առաջիկա գագաթնաժողովում

Եվրամիությունը Չինաստանի հետ գագաթնաժողովում ջանքեր կգործադրի՝ հարթելու երկրների միջեւ առկա հակասությունները, այդ թվում՝ քաղաքականության ոլորտում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եւ ԵՄ-ի առեւտրի պալատի ղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը:

«Մենք գիտենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարդ փուլում,-ասել է նա:- Միանգամայն ակներեւ է, որ հարաբերությունների առանձին տեսակետներ անհրաժեշտ է լուծել քաղաքական ամենաբարձր մակարդակով՝ հասկանալու, թե ինչ աստիճանի մենք կարող ենք համաձայնեցնել եւ բարելավել մեր համագործակցությունը»:

Դոմբրովսկիսը չի ասել, թե առաջիկա գագաթնաժողովում կքննարկվի արդյոք Ուկրաինայի շուրջ իրադրությունը, բայց ընդունել է այն բանի ռիսկերը, որ հակամարտության արդյունքում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն էլ ավելի սերտ կդառնա:

«Իրականում առկա են այն բանի նշանները, որ դա արդեն տեղի է ունենում,-հայտարարել է պաշտոնյան:-Ինչպես դուք գիտեք, Չինաստանը շատ զգույշ մոտեցում է ցուցաբերում այս հակամարտության նկատմամբ: Նա ակնհայտորեն չի հետեւում արեւմտյան դեմոկրատական աշխարհի օրինակին: (…) Ռիսկն առկա է»:

ՉԺՀ-ԵՄ գագաթնաժողովը նշանակված է ապրիլի 1-ին եւ, ամենայն հավանականությամբ, կանցկացվի վիրտուալ ռեժիմով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, չինական կողմից գագաթնաժողովին կմասնակցի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս