
Բորելը պաշտպանել է Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարելու գաղափարը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավանություն է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության հարցին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու գաղափարին։
«Պաշտպանում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան գումարելու կոչը»,-գրել է նա Twitter-ում: Նա նշել է, որ գնդակոծության եւ հրդեհի հետեւանքները Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա կարող էին սպառնալ ողջ եվրոպային, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: