
Հռոմի պապն առաքելական այցով ԿԺՀ և Հարավային Սուդան կժամանի ամռանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաքելական այց կկատարի Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն (ԿԺՀ) հուլիսի 2-ից մինչեւ 5-ը եւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին: «Պետությունների ղեկավարների եւ կաթոլիկ եպիսկոպոսների հրավերով Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղեւորություն կկատարի ԿԺՀ հուլիսի 2-ից մինչեւ 5-ը, այցելելով Կինշասա եւ Գոմա քաղաքներ, ինչպես նաեւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը»,-հաղորդել է Բրունին:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վաղուց է Հարավային Սուդան այցելելու ցանկություն հայտնել, անձամբ նպաստել է այդ երկրում հաշտությանը: Սակայն մինչեւ այժմ ուղեւորության համար պայմաններ չեն եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: