Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հանդես է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին եւ հայտնել, որ երկիրը կավելացնի պաշտպանության ծախսերը: Այդ մասին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը լրագրողներին հայտարարել է մարտի 4-ին՝ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն սկսվելուց առաջ:
«Անհրաժեշտ է վերանայել արեւելյան թեւում (ՆԱՏՕ-ի) դիրքի փիլիսոփայությունը, կառուցվածքը եւ բաղադրիչ տարրերը, որովհետեւ այժմ պայմանները միանգամայն այլ են, քան այն ժամանակ, երբ դա սահմանվել է,- ասել է Աուրեսկուն:- Մենք պետք է հարմարվենք այն իրականությանը, երբ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում եւ Բելառուսում»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է. «Հարկ է ելնել այն բանից, ինչ Ռուսաստանն անում է Ուկրաինայում եւ Բելառուսում, քանի որ Բելառուսն, ըստ էության, դարձել է Ռուսաստանի նոր ռազմական օկրուգը, եւ մենք պետք է հաշվի առնենք Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն Ուկրաինայում, ինչը խիստ տարբերվում է 2014 թվականի իրադրությունից»: «Մենք պետք է հաշվի առնենք այս նոր իրողությունները եւ գործենք համապատասխանաբար»,- հավելել է նա: «Նաեւ ես պաշտոնակիցներիս կտեղեկացնեմ Ռումինիայի, Ռումինիայի նախագահ (Կլաուս) Յոհաննիսի որոշման մասին նոր ֆինանսական տարվանից ավելացնելու (ռազմական) ծախսերը 2 տոկոսից մինչեւ 2,5 տոկոս»,- ասել է Աուրեսկուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: