
Ֆրանսիան կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորություններն Ուկրաինայի խնդրի դիվանագիտական լուծման համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար:
«Ամենից առաջ անհրաժեշտ է պահպանել հաստատակամությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, գործադրել առավելագույն ճնշում, (…) դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, բոլոր հանգամանքներում շարունակել դիվանագիտական ջանքերն ամեն անգամ, երբ դա հնարավոր է»,- ասել է Բոնը Եվրամիությունում Ֆրանսիայի ներկայացուցչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Դրանից հտո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: