Զապորիժիեի ԱԷԿ-ի ուսումնական մասնաշենքում հրդեհը մարվել է
Ուկրաինայի արեւելքում Զապորոժիեի ատոմակայանի ուսումնա-վարժական համալիրի շենքում հրդեհը մարվել է: Ինչպես մարտի 4-ին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ), միջադեպի հետեւանքով զոհեր չկան։
«06:20-ին (Երեւանի ժամանակով 08:20-ին) հրդեհը էներգոդար քաղաքում Զապորոժեի ատոմակայանի ուսումնա-վարժական համալիրում մարված է: Զոհեր եւ տուժածներ չկան»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ, որը զետեղվել է վերջինիս Facebook-ի էջում: Ավելի վաղ կայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտարարել է, որ Զեպորոժիեի ատոմային էլեկտրակայանում հրդեհ է բռնկել:
Ավելի ուշ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ բռնկումը տեղի է ունեցել ուսումնա-վարժական համալիրում, այլ ոչ թե էներգաբլոկների շենքերում: Էներգոդար քաղաքի Զապորոժիի ատոմակյանը խոշորագույնն էԵվրոպայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: