![](/banners/BeFunky-design.jpg)
«ՌԴ-ին կոչ ենք անում դադարեցնել ռազմագործողությունները». ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի ներկայացուցիչ
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/f6221cddb7e81f_6221cddb7e85e.jpg)
«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ժամ առաջ խաղաղություն հաստատելու համար:
«Այդ պատճառով էլ աջակցում ենք կողմերի միջև ընթացող բանակցությունների շարունակմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քվեարկության է դրվելու Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը նախատեսում է ՄԱԿ-ի կողմից ստեղծվելիք մեխանիզմի միջոցով հետաքննել «Ռուսաստանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները»:
Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ը, Անգլիան, Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ աջակցում են ՄԱԿ-ի շրջանակներում հետաքննիչ հանձնաժողով հիմնել նախատեսող նախագծին: