Բաժիններ՝

Տարեսկզբից քովիդից շաբաթական միջին հաշվով ավելի քան 60.000 մարդ է մահանում. ԱՀԿ

Համավարակը հեռու է ավարտվելուց. տարեսկզբից ի վեր ամեն շաբաթ միջին հաշվով ավելի քան 60 հազար մարդ է մահանում քովիդից: Այս տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը դասախոսությամբ հանդես գալով Քեմբրիջի համալսարանում:

Դասախոսության տեքստը մատի 2-ին Ժնեւում հրապարակել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը։ «Գլոբալ իրականությունն այն է, որ այս համավարակը հեռու է ավարտվելուց»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «աշխարհը մնում է դրա ճիրաններում»:

«2022 թվականի սկզբից յուրաքանչյուր շաբաթ միջին հաշվով ավելի քան 60 հազար մարդ է մահանում»,- նշել է նա:

Գեբրեյսուսն ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնվելու սպառնալիքին, որը կլինի «ավելի վարակիչ, ավելի վտանգավոր եւ պակաս ընկալունակ պատվաստանյութերի նկատմամբ»: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհում չհաջողվեց իրավահավասար հիման վրա բաշխել «վիրուսի դեմ պայքարի միջոցները», ինչը «երկարաձգել է համավարակը»:

Մարտի 1-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել համավարակի սկզբից ի վեր աշխարհում 435 626 514 ախտահարավածների եւ 5 952 215 մահացածների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 200 287-ով, մահացու վախճաններինը՝ 7 082-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս