Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն Թուրքիայի անունից գոհունակությունն է հայտնել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք, թեկուզև տարածաշրջանային մակարդակով՝ խաղաղ բնակչության տարհանման համար։

Նրա խոսքով՝ այդ միջանցքը ոչ միայն հնարավորություն կտա տարհանել քաղաքացիներին, այլև կհեշտացնի մարդասիրական օգնության ուղարկումն այդ շրջաններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031