Բաժիններ՝

ԵԱՀԿ-ի նախագահը ողջունել է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում

ԵԱՀԿ-ի նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն ողջունել է հումանիտար միջանցքների ստեղծումն Ուկրաինայում։ Նախօրյակին բելառուսական Բելովեժի թավուտում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը:

Կողմերն ըմբռնման են հասել հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում՝ քաղաքացիների տարհանման, մթերքների եւ դեղամիջոցների տեղափոխման համար: Կրեմլում շատ կարեւոր են համարել հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված ըմբռնումը: Ուկրաինական կողմի տվյալներով՝ բանակցությունների երրորդ փուլը լինելու էհաջորդ շաբաթվա սկզբին: «Ես ողջունում եմ հումանիտար միջանցքների ստեղծման շուրջ պայմանավորվածությունը՝ Ուկրաինայի պաշարված քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու համար»,-Ռաուն գրել է Twitter-ում: Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել է փետրվարի 24-ի առավոտյան:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է «մարդկանց պաշտպանելու իր նպատակը, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս