
Տայվանն արգելել է չիպերի և միկրոպրոցեսորների ներկրումը Ռուսաստան. Digitimes Asia

Տայվանի էկոնոմիկայի նախարարությունն արգելել է «ռազմավարական բարձրտեխնոլոգիական ապրանքների» մատակարարումները Ռուսաստան եւ Բելառուս: Այդ մասին հաղորդել է Digitimes Asia պորտալը:
Սահմանափակման ներքո են հայտնվել, մասնավորապես, 25 մեգահերցից բարձր պարբերական հաճախականությամբ չիպերը, ավելի քան 144 հպիչներ ունեցող միկրոսխեմաները:
«Լիտոգրաֆիական սարքավորումը, որը կատարում է պրոյեկցում եւ պատկերների տեղափոխում, քայլային գործողություններ եւ քայլային սքանավորման գործողություն, ինչպես նաեւ սքանավորող էլեկտրոնային մանրադիակները, որոնք նախատեսված են կիսահաղորդիչային սարքերի նկարների ավտոմատ հսկողության համար, նույնպես գտնվում են արգելքի տակ»,-ասվում է նյութի մեջ:
Ինչպես նշել է լրատվամիջոցը, կիսահաղորդիչային սարքավորումը Տայվանի սարքավորումների արտահանման հիմնական կատեգորիան է դարձել արժեքով՝ կազմելով 2021 թվականին արտասահման տարվող արտադրանքի ընդհանուր արժեքի 32,0 տոկոսը: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:
Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին: Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: