
Բրազիլիայում 127 մարդ տեղատարափների եւ սողանքների զոհ է դարձել

Բրազիլիայի Պեռնամբուկու նահանգում հեղեղումների հետեւանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել է 127-ի: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 120 զոհվածի մասին: Հայտարարության համաձայն, նոր մարմինները հայտնաբերվել են Ռեսիֆե քաղաքի՝ նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում:
Անհետ կորած է մնում մեկ կին. ենթադրվում է՝ նա զոհվել է Կամարժիբի մունիցիպալիտետում՝ սողանքի հետեւանքով:
Նրա մարմնի որոնումները ծառայական շների օգնությամբ շարունակվում են: Տարերքի հետեւանքով իրենց տներն ստիպված են եղել լքել տեղի 9,3 հազար բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: