
ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են ՌԴ-ի նկատմամբ արտահանական վերահսկողության ապահովման խնդիրը

ԱՄՆ-ի առեւտրի փոխնախարար Դոն Գրեյվսը, Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մարկ Գիթենսթայնը, ԱՄՆ-ի առեւտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելռոդը հունիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյոռն Զայբերտի եւ Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Սաբինա Վեյանդի հետ քննարկել են Ռուսաստանի նկատմամբ արտահանական վերահսկողության ապահովամ խնդիրը:
«Պատվիրակությունները քննարկել են, թե իրենք ինչպես կարող են մեծացնել փոխգործակցությունը՝ ապահովելու համար խստացված (արտահանական) վերահսկողության իրականացումը»,- ասված է հունիսի 2-ին ԱՄՆ-ի առեւտրի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այդ բնագավառում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համագործակցության նպատակը կլինի արտահանական վերահսկողության կատաման հարցրերի շուրջ կանոնավոր երկխոսության շաունակումը, այդ վերահսկողության շրջանցման շուրջ տեղեկետվության փոխանակման ընդլայնումը եւ օժանդակությունը հետաքննություններ իրականացնելիս: Կողմերը համաձայնության են եկել հաջորդ շաբաթ Բրյուսելում շարունակելու բանակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: