Բաժիններ՝

Ամերիկյան Թալսա քաղաքում մի քանի մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Ամերիկյան Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում բազմաթիվ մարդիկ են տուժել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին: Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունն սկսվել է Թալսայում, Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոցում:

Ինչպես հայտնել է ոստիկանության կապիտան Ռիչարդ Մելենբերգը, սպանվեէ մի քանի մարդ, եւս մի քանիսը վերքեր են ստացել: Կարծիք կա, որ հրաձիգն սպանված է, բայց պարզ չէ, թե նա իսկապե՞ս գնդակահարվել է ոստիկանության կողմից: Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք խուզարկում են հինգհարկանի բժշկական համալիրը շենքը վտանգազերծելու համար: Թալսիի ոստիկանական վարչությունը կոչ է արել հեռու մնալ միջադեպի վայրից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930