ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ դնել բնության դեմ ինքնակործան պատերազմին
Համաշխարհային հանրակցությունը տարեկան սպառում է պլանավորվածից գրեթե կրկնապատիկ ավելի, անհրաժեշտ է վերջ դնել բնության դեմ ինքնակործան պատերազմին: Հունիսի 2-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ հանդես գալով շրջակա միջավայրի խնդրիներին նվիրված «Ստոկհոլմ 50+» խորհրդաժողովում։
«Այսօր համընդհանուր բարեկեցությունը գտնվում է սպառնալիքի տակ այն պատճառով, որ մենք չկատարեցինք շրջակա միջավայրի հանդեպ մեր խոստումները ,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Այո՛, մենք փրկեցինք օզոնային շերտը, ինչը միջազգային համագործակցության գերազանց օրինակ է, որը մեզ պետք է ոգեշնչի այսուհետեւ էլ: Սակայն, այն բանի համեմատ, թե մենք ինչպես ենք դառնում ավելի բարգավաճող եւ բազմամարդ, մեր ներգործությունը շրջակա միջավայրի վրա դառնում է ուժերից վեր ծանր»:
«Երկիր մոլորակի բնական համակարգերը չեն կարող համապատասխանել մեր պահանջներին: Մենք տարեկան սպառում ենք 1,7 մոլորակի մակարդակով,- նշել է Գուերիշը:- Եթե համաշխարհային սպառումը լիներ ամենահարուստ երկրների մակարդակով, ապա մեզ համար կպահանջվեր ավելին, քան երեք Երկիր մոլորակը»: Համաշխարհային հանակցության վարչական ղեկավարի կարծիքով՝ երկրների հանդեպ եռապատիկ ճգնաժամ է ծառանում: «Արտակարգ իրավիճակը կլիմայի բնագավառում տարեկան ավելի ու ավելի շատ մարդկանց է սպանում եւ հարկադրում տեղահանվելու: էկոհամակարգի դեգրադացիան հանգեցնում է կենսաբանական բազմազանության կորստի եւ վտանգի է ենթարկում ավելի քան 3 միլիարդ մարդու բարեկեցությունը,- ասել է գլխավոր քարտուղարը:-Մենք պետք է ուղեգիծը փոխենք այժմ, ինչպես նաեւ վերջ դնենք բնության դեմ անհեթեթ եւ ինքնակործան պատերազմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: