
Հնդկաստանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել քիմիական գործարանում

Խոշոր հրդեհ եւ պայթյուններ են տեղի ունեցել Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում, որը գտնվում է Հնդկաստանի Հուջարաթ արեւմտյան նահանգում. տուժել է յոթ մարդ: Այդ մասին, հաղորդել է Press Trust of India հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
«Հրդեհը ճարակել է Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանում, Հուջարաթի նահանգի Վադոդարայի ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտում. յոթ աշխատող հոսպիտալացվել է, մոտակայքում ապրող 700 մարդ տեղափոխվել են անվտանգ վայրեր»,-հայտարարել են իշխանությունները:
Press Trust of India հրատարակությունը գրում է, որ միջադեպի վայրից պայթյունները լսվել են մի քանի կիլոմետր հեռավորությամբ:
Deepak Nitrite ընկերությունն արտադրում է լայն սպեկտրի քիմիական արտադրանք, ներառյալ ագրոքիմիկատներ, ներկեր, կաուչուկ, դեղագործական պատրաստուկներ, հատուկ եւ թույլ քիմիական նյութեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: