Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները բացառում են պարենային և հումանիտար մատակարարումները. ԵՀ

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները բացառում են պարենայն եւ հումանիտար մատակարարումները երկու կողմերին: Հունիսի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը:

«Մեր պատժամիջոցները բացառում են պարենային եւ հումանիտար մատակարարումները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատժամիջոցները չեն խանգարի արյոք պարենային մատակարարումներին պարենային ճգնաժամի դեպքում:

Եվրամիությունն արդեն տնտեսական եւ անհատական պատժաիջոցների հինգ փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ: Երկուշաբթի օրը ԵՄ-ի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են վեցերորդ փաթեթը, որը ներառում է ռուսական նավթի ներմուծման մասնակի բռնարգելք:

Միության երկները գրեթե մեկ ամիս չէին կարողանում հասնել փոխզիջման, քանի որ Հունգարիան մի շարք այլ պետությունների աջակցությամբ հանդես էր գալիս ՌԴ-ից նավթի ներմուծման լիակատար արգելքի դեմ՝ համարելով, որ դրա սահմանումից վնասն աղետալի կդանա տնտեսության համար: Եվրահանձնաժողովն իր դիրքորոշման զգալի մեղմացումեր է արել՝ հայտարարելով, որ Ռուսաստանից խողովակաշարային նավթի մատակարարումների արգելք, նավթ, որն ստանում է Բուդապեշտն, առայժմ չի լինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս