
Ամերիկացին Տեխասի թանգարանում միլիոններ արժեցող ցուցանմուշներ է ջարդել. AP

Տեխասի նահանգի Արվեստի թանգարան ներթափանցած խուլիգանը մի քանի արտեֆակտ է վնասել, ինչի հետեւանքով հասցրել է ավելի քան 5 միլիոն դոլարի ընդհանուր վնաս: Հունիսի 2-ին այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ 21-ամյա Բրայան Էռնանդեսը հունիսի լույս 2-ի գիշերը ներթափանցել է Դալասի Արվեստի թանգարան եւ ավերում սարքել՝ ոչնչացնելով հունական անտիկ սափորն ու խեցամանը՝ ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ: Բացի դրանից, չարագործը վնասել է հին հունական սկահը՝ շուրջ 100 հազար դոլար արժողությամբ եւ հնդկացիական կեդդո ցեղախմբի խեցե մեծ շիշը, որը գնահատվում է 10 հազար դոլար:
Պատահարի մեղավորին բռնել են, որն այնուհետեւ կանգնել է դատարանի առաջ, որտեղ նրան առաջադրել են մեղադրանքներ կանխամտածված առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու հոդվածով: Դրա համար նրան կարող է սպառնալ մինչեւ հինգ տարվա բանտարկություն: Էռնանդեսին կալանքի տակ են վերցրել՝ 100 հազար դոլար գրավով դուրս գալու հնարավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: