Բաժիններ՝

Մերձավոր Արևելքի երկրներում 2 ամիս է՝ չեն դադարում ուժեղ ավազամրրիկները

Մերձավոր Արեւելքի երկրներում երկու ամիս է՝ չեն դադարում փոշու և ավազի ուժեղ մրրիկները, առնվազն չորս մարդ զոհվել, ավելի քան հազարը հայտնվել են հիվանդանոցներում: Այդ մասին հաղորդել է The Guardian թերթը: Հրատարակության տվյալներով՝ Իրաքի առանձին նահանգների իշխանությունները հուժկու փոշեմրրիկների պատճառով հարկադրված են եղել փակել դպրոցներն ու հաստատությունները, իսկ մայիսի 16-ին հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ: Քուվեյթի օդագնացության գերատեսչությունը դադարեցրել է  ինքնաթիռների թռիչքները:

ԱՄԷ-ում նաև նախազգուշացումներ են հայտարարել ավազամրրիկների վերաբերյալ: Միայն 2022 թվականի առաջին չորս ամիսներին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադն ավելի քան 35 անգամ ճարակել են ավազամրրիկներն այն դեպքում, երբ նախորդ ռեկորդը պատկանել է 2019 թվականին, բայց այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում ավազամրրիկներ են գրանցվել 48 օր:

«Դա մեզ շատ է անհանգստացնում: Ավազամրրիկներն ազդում են ոչ միայն մի երկրի կամ որեւԷ կոնկրետ վայրի վրա: Հեռուն գնացող հետեւանքներն արտահայտվում են ամբողջ աշխարհում»,-հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի համալսարանին առընթեր հանրային առողջության դպրոցի ղեկավար Մուգե Ակպիներ-Էլջիի խոսքը: Կլիմայի եւ ջրային ռեսուրսների դեպարտամենտի մերձավորարեւելյան ինստիտուտի տնօրենն իր հերթին նախազգուշացրել է, որ մրրիկների թվաքանակը միայն ավելանալու են հողերի սաստիկ չորության պատճառով, հատկապես այս տարածաշրջանում: «Պարզապես նայեք երկնքին: Մուգ նարնջագույն ապոկալիպտիկ երկինքը բազմաթիվ ավազամրրիկների ուղղակի հետեւանքն է»,-նրա խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս