Բաժիններ՝

Շվեյցարիան հայտարարել է, որ կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի ԵՄ-ն

Բեռնը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։  Այս մասին հայտնում է  Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինի հայտարարությանը։

«Եթե ԵՄ-ն չեղարկի իր պատժամիջոցները, ապա Շվեյցարիան նույնը կանի՝ համաձայն իրավական դաշտի», – ասել է Պարմելինը։

Խորհրդարանականներին հետաքրքրում էր, թե ինչպես են շվեյցարական պատժամիջոցներն ազդել Ռուսաստանի վրա։ Այս առնչությամբ նախարարը բացատրել է, որ քանի որ Շվեյցարիան Եվրամիության և այլ գործընկերների հետ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ, «անհնար է իմանալ, թե ինչպես կզարգանար իրավիճակը, եթե Բեռնը չընդուներ դրանք»։ Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները «չեն կարող քանակական գնահատվել»։

Պարմելինը, սակայն, խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն են ունեցել Շվեյցարիայի տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ Բեռնը ջանքեր է գործադրում նվազեցնելու դրանց ազդեցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930