Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ

Իրանի ապաարգելափակված ակտիվների մի մասը կուղղվի ԱՄՆ ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ամբողջ աշխարհում շուկաներ ենք բացում ԱՄՆ ֆերմերների համար, և շուտով կբացվի նոր շուկա, այն կոչվում է հրաշալի երկիր Իրան: Մենք պատրաստվում ենք վերցնել նրանց միջոցների մի մասը և կծախսենք դրանք, մենք կգնենք ցորեն, սոյայի հատիկներ և եգիպտացորեն: Այս գործընթացը կսկսվի շատ շուտով»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930