
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին

ԵՄ խորհուրդը հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ համաձայնել է ԵՄ ընդհանուր մոտեցման շուրջ՝ առաջարկելու ռուսական հանածո վառելիքի ներկրումից հրաժարվելու ծրագիր:
«Այսօր մենք կարևոր քայլ ենք կատարել Ռուսաստանի հանածո վառելիքից Եվրոպայի անկախության ամրապնդման ուղղությամբ։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը՝ ես վստահ եմ, որ անհրաժեշտ է այս առաջարկի շուրջ արագ համաձայնության գալ», – ասել է ԵՄ Խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանիուրան։