
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար

Ուկրաինան որոշել է դիմել Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի հայտարարությանը։
«Մենք պատրաստել և ներկայացնում ենք Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում արագացված ընթացակարգով ընդգրկելու դոսյե»,- ասել է նա։
Տկաչենկոյի խոսքով՝ քաղաքի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում երաշխավորում է միջազգային զգալի ուշադրությունը դրա պահպանման վրա։
Համապատասխան դոսյեն պատրաստել է Օդեսայի քաղաքային խորհուրդը՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ։