Ուզբեկստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում
Հոկտեմբերի 4-ին հրդեհի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն է Ուզբեկստանում (գտնվում է Տաշքենդի մարզում): Այդ մասին հաղորդել է մարզային խոկիմիյատը (վարչակազմը):
«Հոկտեմբերի 4-ին ժամը մոտավորապես 08:30-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) գործարանի սինթեզի արտադրամասում տեղի է ունեցել հրդեհ, որը հանգեցրել է պայթյունի»,-ասվում է խոկիմիյատի Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ուզբեկստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայում արտակարգ իրադրության վայրում աշխատում են փրկարարները եւ տեխնիկան, միջոցներ են ձեռնարկվում կրակը տեղայնացնելու եւ վերացնելու համար, պարզվում են պատահարի հետեւանքները:
«Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ չեն տուժել ո՛չ աշխատակիցները, ո՛չ գործարանի մյուս արտադրական հաստատությունները, ոչ մարդկանց բնակության վայրերը, ճշտում է հանրապետության էնոերգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Պատահարի վայր է ժամանել հանձնաժողովը՝ փոխվարչապետի ղեկավարությամբ, հավելել են գերատեսչությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: