Խորհրդանշական ավտոերթ Կանադայում. Պահանջում են հասցեական դատապարտել ադրբեջանական ագրեսիան

«Միացում Հանուն Հայաստանի» կոչով օրերս Տորոնտոյում իրականացվել է խորհրդանշական ավտոերթ՝ Կանադայի իշխանությունների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վրա:

Օնտարիոյի Հայկական Միացյալ խորհրդի անդամ Խորեն Մարդոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ավտոերթը կազմակերպվել է Օնտարիոյի Միացյալ Հայկական խորհրդի նախաձեռնությամբ և ունի հետևյալ նպատակը՝ այցելել Կանադայի դաշնային պատգամավորների գրասենյակները և մեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի վերջիններս Կանադայի կառավարությունից պահանջեն՝ այն հանդես գա հասցեական հայտարարություններով՝ կոնկրետ մատնանշելով ագրեսորին, որը հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ»:

Ավտոերթի մասնակիցներն  Օնտարիոյի Միացյալ Հայկական խորհրդի կողմից նամակներ են փոխանցել պատգամավորներ Հան Դոնգին, Ժան Յիպին, Մերի Նիգին, Փոլ Չուանգին, Մայքլ Կոտոյին: Ավտոերթը լուսաբանվել է նաև կանադական հեռուստաընկերություններով:

Հիշեցնենք՝ Օնտարիոյի Միացյալ Հայկական խորհուրդը ստեղծվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, և մեր երկրի համար այդ ճակատագրական օրերին իր տանիքի տակ համախմբեց հայկական բոլոր միությունները:

Կարդացեք նաև

Զարուհի Դիլանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս