«Անհեթեթություն է»․ Պեսկովն անդրադարձել է Հայաստանին Միութենական պետության կազմ մտցնելու ՌԴ-ի ցանկության մասին Armtimes-ի հրապարակմանը
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, «անհեթեթություն» է որակել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում արված հրապարակումն այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին պարտադրում է մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Լրագրողի հարցին, թե հոկտեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակում», որը երկար ժամանակ ղեկավարել է Փաշինյանը, իսկ հիմա գլխավոր խմբագիրը նրա կինն է, հայտնվել է հրապարակում՝ Ռուսաստանի նկրտումների մասին՝ «հավաստի աղբյուր» վերտառությամբ աղբյուրին հղում կատարելով, ըստ որի՝ ՌԴ-ն Հայաստանին պարտադրում է մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ, Պեսկովը պատասխանել է՝ ոչ, դա ակնհայտ հիմարություն է:
Բացի դրանից, նա հերքել է այն վարկածը, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը իբր պայմանավորված է ՌԴ-ի կողմից Հայաստանին Միութենական պետության կազմի մեջ մտնելու համար ճնշմամբ:
Ավելի վաղ Մոսկվայի նման ձգտումների վերաբերյալ լուրերը հերքել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ նման խոսակցություններ չեն տարվում և չեն տարվել, քանի որ «Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթական չեն»:
Ավելին, Սիմոնյանը թերահավատություն էր հայտնել կայքի աղբյուրի վստահելի լինելու առնչությամբ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: