Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31