Օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում հունիսի 24-ին օրվա ընթացքում, 25-ին և 27-ին, 26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ։ Այսօր առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Իսկ հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 24-ին օրվա ընթացքում, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 27-29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցի +21…+23 աստիճան։

