Լեհաստանից Leopard տանկերն արդեն հասել են Ուկրաինա

Լեհաստանը Leopard տանկեր է ուղարկել Ուկրաինային. դրանք արդեն երկրում են: Նման հայտարարություն է արել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Այդ մասին տեղեկացնում է  «РИА Новости» գործակալությունը:

«Այսօր լեհական Leopard-ներն արդեն հասել են Ուկրաինա»,-ասել է նախարարը Լեհաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ։ Լեհաստանի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է միջազգային կոալիցիայի շրջանակներում Ուկրաինային փոխանցել մինչև տասնչորս Leopard 2 տանկեր։

Մինչ այդ երկիրն արդեն Ուկրաինային էր փոխանցել շուրջ երկու հարյուր հիսուն Տ-72 տանկեր։ Ռուսաստանն ավելի վաղ նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և ունենալու Է բացասական ազդեցություն:

Տեսանյութեր

Լրահոս