Բաժիններ՝

Նոր Զելանդիայում 23 մարդ Է անհետ կորել արևադարձային ցիկլոնի ժամանակ

Նոր Զելանդիայի ոստիկանությունը չի կարողացել պարզել արևադարձային «Գաբրիել» ցիկլոնի պատճառած ամպրոպների և հեղեղումների ժամանակ 23 անհետ կորածների գտնվելու վայրը:

«Ոստիկանության համար առաջնահերթություն է մնում 23 անհետ կորածների հետ կապի հաստատումը, և մենք աշխատում ենք հնարավորինս արագ՝ օգտագործելով զանազան մեթոդներ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։ «Անցած օրվա ընթացքում ոստիկանությունն իրականացրել Է 443 կանխարգելիչ միջոցառումներ: Այդ ընթացքում ստացել ենք 526 կանչ, այդ թվում՝ 15 հաղորդումներ գողության և 2-ը՝ ավտոմեքենաների հափշտակման մասին, տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է 13 անձ», – մանրամասնում են իրավապահները։

«Գաբրիելը» ցիկլոնը, որն օրեր առաջ մոլեգնում էր Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել կղզու կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններում։ Զոհվել է 11 մարդ, ևս 23-ը անհետ կորել Է։ Հեղեղված բնակավայրերից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ, որոշ բնակավայրեր զրկվել են տարբեր ծառայությունների հասանելիությունից, կղզու մոտ 250 հազար բնակիչ մի քանի օր մնացել է առանց էլեկտրականության և կապի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս