Վարդանյանի հրաժարականը ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի ղեկավարի միասնական ծրագիրն էր. Ստեփան Դանիելյան

«Հերթական անգամ տեսնում ենք, որ ստվերային ճակատագրական որոշումներ են ընդունում՝ առանց մեզ տեղեկացնելու։ Կարծում եմ՝ լինելու են շատ անակնկալներ, որոնք կունենան ճակատագրական նշանակություն՝ այն առումով, որ աշխարհաքաղաքական պայքարը, որ հիմա ընթանում է Ուկրաինայում, կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք, և ՀՀ տարածքը դառնա մրցակցության երկրորդ վայրը,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝  մանրամասնելով,- Մենք տեսնում ենք, որ նման զգուշացնումներ Ռուսաստանից արդեն պաշտոնական մակարդակով հայտնում են, և խոսքը նաև Հայաստանի պետականության կորստի մասին է։ Եվ եթե մենք արևմտյան ամենալուրջ հետազոտական կենտրոնների նյութերն ենք կարդում, այնտեղ նույնպես կանխատեսումները կան»:

Քաղաքագետն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շտապողականությունը պայմանավորեց ընդդեմ Իրանի և ՌԴ-ի ստանձնած պարտավորությամբ: Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմում Մեծ Բրիտիանան, հաջակցություն Ադրբեջանի, մենեջմենթություն էր ստանձնել, իսկ դրա դիմաց Ադրբեջանը պարտավորություններ՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի:

«Այստեղ առաջանում է հարց՝ ինչո՞ւ է Հայաստանում որոշում ընդունող անձը ևս շտապում, արդյո՞ք նա այդ ծրագրերի մասնակիցն է, արդյո՞ք դա իր  իշխանության գալու գինն էր»,- նկատեց Ստեփան Դանիելյանը։

Անդրադառնալով Արցախյան վերջին գործընթացներին՝ նա նկատեց՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ծրագիրն էր. նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, որ վերանան Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները, և իրենց հետ կգնա միասնական ծրագրի։

Կարդացեք նաև

Իսկ Լաչինի միջանցքի բացումը, ըստ նրա, կախված է պայմաններից, որոնք առաջ կքաշեն Արևմուտքը և Ադրբեջանը։

Մանրամասները՝ տեսնայութում

Տեսանյութեր

Լրահոս