Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ընդգրկել է նաև իրանցի բարձրաստիճան ղեկավարների

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում ներառել է իրանցիների, որոնց Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին ռազմական մատակարարումների հետ առնչություն ունենալու մեջ: Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում տեղ են գտել «Ղուդս ավիացիոն արդյունաբերություն» ընկերության իրանցի 5 բարձրաստիճան ղեկավարներ:

«Ընկերությունն արտադրում է այն ԱԹՍ-ները, որոնք օգտագործվել են Ուկրաինայում, ինչը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի զինված ուժերին մատակարարումներ կատարող երրորդ երկրների վրա», – նշված է հաղորդագրությունում:

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ միջազգային մակարդակով համակարգված պատժամիջոցների և առևտրի ոլորտում միջոցառումների նոր փաթեթի մասին: Մասնավորապես, արգելք է դրվել Ռուսաստան յուրաքանչյուր այնպիսի ապրանքի արտահանման վրա, որոնք օգտագործվել են մարտական գործողությունների անցկացման համար: Խոսքն ինքնաթիռների պահեստամասերի, ռադիոսարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728