44-օրյա պատերազմն ավելի հեշտ էր հաղթել, քան պարտվել. Արտակ Զաքարյան
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը կարող էր չլինել։ Ավելին, նրա խորին համոզմամբ, այն ավելի հեշտ էր այն հաղթել, քան պարտվել:
«Ընտրվեց պարտությունը, և դրան հասան մեծ դժվարությամբ»,- ընդգծել է ՀՀԿ անդամը՝ հավելելով, որ պատերազմից անցել է մոտ 3 տարի և ՀՀ իշխանությունները չեն էլ մտածում ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալու մասին:
«Սրանց վերափոխած ռազմավարությունն ընդհանրապես այլ բանի մասին է»,- շեշտել է նա:
Դիվանագիտության և արտաքին քաղաքականության հարթություն տեղափոխվելով, Արտակ Զաքարյանը շարունակել է՝ ՀՀ-ն իր բոլոր գործընկերների հետ պետք է լինի կանխատեսելի և վստահելի:
Մանրամասները՝ տեսանյութում