Կապիկն ավելի լավ դիվանագիտություն կարող է կիրառել, քան Փաշինյանն իր թիմով. կրկեսի են վերածել դիվանագիտությունը. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը գոնե անվտանգության հարցերով դարձել է ջախջախված պետություն:
  • Ադրբեջանը մեկ, լուրջ ռազմական գործողություն է կատարում, հետո քիչ-քիչ առաջ գնալով՝ թեթևակի բարելավում է իր դիրքերը մեր երկրի տարածքում, և դրա մասին գրվում է ադրբեջանական մամուլում, չեն թաքցնում, Ադրբեջանը տեսնում է, որ այդպիսով կարող է հարցեր լուծել: Սրանով նախապատրաստում են հետագա ավելի լայնամասշտաբ գործողությունները, որպեսզի ավելի հեշտությամբ ներթափանցեն մեր երկրի տարածք: Ադրբեջանն այսօր չի տեսնում իր դեմ կանգնած պետություն՝ ի դեմս Հայաստանի և ՀՀ իշխանությունների:
  • Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորն է, բայց նա Սահմանադրություն է խախտում:

  • Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր ապաշնորհության մեջ փորձում է տրամաբանություն գտնել, պատճառաբանել, թե հակադարձող քայլերի չեն դիմում, որպեսզի էսկալացիա չլինի:
  • Երկրում չի արվում ամենակարևոր բանը: Երբ Ադրբեջանը որոշում է ռազմական գործողություններով նվաճում ունենալ, դրա դիմաց գին է վճարում տեխնիկա, մարդկային զոհեր, այս իշխանությունների նպատակը պետք է լինի Ադրբեջանի համար այդ գինը բարձրացնել՝ պաշտպանական դիրքերն ամրապնդել, կառուցել նոր պաշտպանական դիրքեր, ֆորտիֆիկացված ամրոցներ… Մինչդեռ ոչինչ չի արվել Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, չի արվել պատերազմի ժամանակ, նաև պատերազմից հետո, իսկ թե ինչո՞ւ՝ պարզ չէ:
  • Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, որ Լաչինի միջանցքի փոխարեն հենց նոր ճանապարհ կառուցեն, ադրբեջանցիները պետք է սկսեին իրենց համար հարմար դիրքեր գրավել: Սա հնարավո՞ր էր կանխատեսել, իհարկե, բայց այս մարդիկ տգետ են, ստրատեգիական կանխատեսում անելու ունակություն չունեն, նրանց մոտ այդ օրգանը զարգացած չէ, իսկ դա կործանարար է, և սա արվում է չարամտորեն, որպես դավաճանական վերսիա:
  • Սա ինքնաստորացման վակխանալիա է, իրենց վրայից մեղքը գցելու մորմոքով է տառապում Փաշինյանը և այդ արշավին կցել է կնոջը:
  • Զատիկի օրը Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան էջում Սաղմոս կարդալը և «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայից Հուդայի արիան տեղադրելը՝ մեսիջ էր հանրությանը: Փաշինյանն իրեն կրկին իդենտիֆիկացնում է, նույնացնում է Հիսուս Քրիստոսի, իսկ ժողովրդին՝ Հուդայի հետ: Այդ արիայում Հուդան մեղադրում է Քրիստոսին, որ արդեն այն չէ, ինչ կար, դու մեզ սխալ ճանապարհով ես տանում՝  ասում է Հուդան Հիսուսին… Իրականում սրանով Փաշինյանն իր կշտամբանքն է ուղղում ժողովրդին և փորձում է արդարանալ ու պաշտպանվել Ավետարանով: Իսկ որպես փրկիչ ներկայանալուց ավելի վտանգավոր բան չկա: Փաշինյանը պատահական չի  հղում անում Քրիստոսին:
  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպի՝ թքելու մասին այսօր գրում է նաև միջազգային մամուլը: Թքելու պիտակը կպել է նրան, և դա չի մաքրվելու, դրանով նա միշտ քայլելու է: Դրանով պետության վարկն ամբողջ աշխարհում ընկնում է:

Կարդացեք նաև

  • Այս իշխանությունների օրոք բոլոր պաշտոնյաները պետք է անվերապահ նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին, ցուցադրեն իրենց հիացմունքը նրա նկատմամբ: Դա հասկացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը և դրա մասին իր հայտարարություններով ապացուցում է, նույնը անում է ՄԻՊ իշխանական թեկնածուն:
  • ՀՀ սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առջև: Հայաստանում այսօր օրենքը գործում է միակողմանի, ծեծկռտուք, կռիվ ամեն տեղ է լինում, բայց Հայաստանում եթե պաշտոնյան է դա կատարում՝ չի հանգեցնում քրեական հետապնդման, իսկ եթե նույն բանն անում է պաշտոն չունեցող անձը, ապա նա պատժվում է:
  • Իշխանությունները շատ լավ գիտեն, թե խաղաղության պայմանագրի ստորագրումն ինչ ռումբի էֆեկտ է ունենալու, և այս ագրեսիվ ռեակցիան կանխարգելիչ նպատակ ունի, քաղաքացուն վախեցնելու նպատակ:
  • Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է մի իրավիճակ, որ Հայաստանը որպես արտաքին խաղացող՝ որևէ դերակատարություն չունի: Եվ չնայած անգամ այս վիճակում մանևրելու հնարավորություն կա, բայց դատելով Փաշինյանի գործողություններից, այդ հնարավորությունն էլ է կորցնելու: Հենց սահմանին մի դեպք է լինում, Փաշինյանը թիմակիցներով գնում է գյուղեր՝ ասֆալտած փողոց նայելու…

  • Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը բերեց մեր ժողովրդի ու երկրի գլխին՝ անհամեմատելի է, ասենք, հարկային ոլորտում փոքրիկ բարելավումներին: Փաշինյանի գործողությունների շնորհիվ եղավ նվաստացուցիչ պատերազմ, հազարավոր զոհեր, ու մենք նորից հայտնվեցինք զոհի հոգեբանություն ունեցող ժողովրդի կարգավիճակում… Կորցրել ենք Արցախից 9 շրջան, կորցրել ենք հպարտություն, արժանապատվություն:
  • Բանկային համակարգը վերածվել է թալանի:
  • Հռոմի ստատուտը վավերացնելով՝ ևս մեկ անգամ այս իշխանություններն ապացուցեցին, որ կապիկն ավելի լավ դիվանագիտություն կարող է կիրառել, քան Փաշինյանն իր թիմով: Կրկեսի են վերածել դիվանագիտությունը:
  • Ի՞նչ է պետք անել, մեզ պետք է ազգային կոնսենսուս, ինչպես ժամանակին Ֆինլանդիայում էր, բոլորը պետք է հասկանան, որ գոյություն ունի ազգային ճգնաժամ:

Տեսանյութեր

Լրահոս