Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը «քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու փորձ» է որակում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել։
«Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ», – Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։
«Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», – գրել է Չավուշօղլուն։