«Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ». ԵԺԿ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ԵՄ ամենամեծ եւ իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիթերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին.

«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։

Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։

Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930