ՌԴ դեպքերի հետ կապված ԱԳՆ-ն ավելացնելու բան չունի, Փաշինյանը չի զանգահարել Պուտինին

Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածում, իսկ երկրների ղեկավարներն էլ զանգահարում են Վլադիմիր Պուտինին և իրենց զորակցությունը հայտնում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի զանգահարել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին, ՀՀ ԱԳՆ-ն ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Tert-ին փոխանցեց, որ Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այն շարունակում է աշխատել բնականոն հունով։

Բացի վերոնշյալից, ԱԳՆ-ն այլ ավելացնելու բան չունի:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից: Նրա հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց՝ կամ հեռախոսազանգերին չէր պատասխանում, կամ էլ լսափողն էր անջատում:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերցրել է Ռոստովի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանի վերահսկողությունը։ Էլ ավելի ուշ հայտնվել էին տեղեկություններ, որ բոլոր կարեւոր օբյեկտները Վորոնեժում նույնպես վերցվել են «Վագների» վերահսկողության տակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930