Բաժիններ՝

Հունաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Հունաստանում կիրակի առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Հանրապետությունում բացվել է 21634 ընտրատեղամաս։ Արտերկրում 102 ընտրատեղամասում քվեարկությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։

Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 19.00-ն (ժամը համընկնում է Մոսկվայի հետ): Exit poll-ի տվյալները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, իսկ առաջին պաշտոնական տվյալները սպասվում են 20.30-ին։

Ընտրացուցակներում ընդգրկված է 9,92 մլն մարդ։ Քվեարկելու իրավունք ունեն այն քաղաքացիները, ովքեր ընտրական տարում դառնում են 17 տարեկան:

Հույները չորս տարով պետք է ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավոր։

Ընտրություններին մասնակցում է 32 կուսակցություն և կոալիցիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930