
ՌԴ-ի լիազոր մարմինը հերքում է Մոսկվայի երկու մեկուսարաններում խռովությունների մասին լուրը

Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի երկու մեկուսարաններում խռովություններ են սկսվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է ։ Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել են մամուլի ծառայությունից։