Պրիգոժինը շարժվում է դեպի Մոսկվա. Խոդորկովսկու արձագանքը
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկին, ով 10 տարի բանտում է անցկացրել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոնֆլիկտի պատճառով, աջակցել է ՌԴ-ում ռազմական ապստամբություն սկսած Եվգենի Պրիգոժինին։
«Այն, ինչ կարող ենք օգնել մեր երկրին, դա մարդկանց օգնելն է՝ լսելու Պրիգոժինին, քանի դեռ նա ասում է ճշմարտությունը (սարսափ, ինչ ես եմ ասում): Իսկ եթե նա գնա Մոսկվա, խանգարել նրան կանգնեցնելու փորձ անողներին, օգնել բենզինով և դիզվառելիքով, համոզելու նրանց, ովքեր կուղարկվեն իրեն կանգնեցնելու, որ մենք այժմ ընդհանուր թշնամի ունենք», – ավելացրել է Խոդորկովսկին:
Լոնդոնաբնակ ընդդիմադիր գործչի խոսքով՝ պետք է օգնել նույնիսկ «սատանային», եթե նա «որոշել է ընդդիմանալ այս ռեժիմին»։
Նշենք, որ ըստ տելեգրամյան ալիքների, Պրիգոժոնի ղեկավարությամբ վագներցիները Դոնի Ռոստովից հետո այժմ գրավել են Վորոնեժը և Լիպեցկի մարզով շարժվում են դեպի Մոսկվա։