Պրիգոժինի գրասենյակում «Գազել» են գտել, որում եղել է 4 մլրդ ռուբլի․ Պրիգոժինը չի հերքել

Սանկտ Պետերբուրգում Պրիգոժինի գրասենյակում փողի արկղերով լցոնված «Գազել» են հայտնաբերել։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են 4 միլիարդ ռուբլի և հրապարակում են այդ նույն արկղերի լուսանկարները։

Ինքը՝ Պրիգոժինը, ասել, որ ոչ թե մեկ «Գազել» է հայտնաբերվել, այլ «Գազել» և երկու ավտոբուս, որոնցում գումար է եղել իրենց վճարումների համար. վերջին 10 տարվա ընթացքում նրանք վճարում են միայն կանխիկ։

Պրոգոժինն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է լուրերը և հակադարձելով ՌԴ իշխանություններին ասել է, թե երբ Աֆրիկայում էր կռվում, այդ ժամանակ նորմալ էր կանխիկ գումար ունենալը, հիմա ո՞չ։

Տեսանյութեր

Լրահոս