Այսօր մեր խնդիրն է չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը. Սամվել Կարապետյանի կոչը

Հայ գործարարների ասոցիացիայի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել չտրվել սադրանքների եւ չպառակտել հասարակությունը։

«Այսօր մեր խնդիրն է չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը եւ շարունակել աշխատանքը՝ յուրաքանչյուրն իր տեղում։ Այսօր մենք ունենք նոր մարտահրավեր, նոր սպառնալիք, որը ծառացել է Ռուսաստանի առջեւ։ Մենք պետք է թույլ չտանք կործանել այն, ինչը կառուցել ենք եւ այսքան բարդ ստեղծել ենք տարիներ շարունակ։ Ռուսաստանի ժողովուրդն ուժեղ եւ իմաստուն է, եւ ես վստահ եմ, որ անտարբեր չէ երկրի ճակատագրի հանդեպ։ Հենց այդ պատճառով այսօրվա իրադրությունում պետք է լինել համախմբված, եւ միայն այդ ժամանակ մենք կհաղթահարենք ամեն դժվարություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930